31/08/2016 19:44
Թուրքիայի իշխանությունները չեն պայմանավորվել քրդերի հետ Սիրիայում կրակի դադարեցման վերաբերյալ
Թուրքիայի Եվրամիության հարցերով նախարար Օմար Չելիքը չորեքշաբթի նշել է, որ Թուրքիայի Զինված ուժերի և սիրիացի քրդերի միջև որևէ համաձայնություն չկա, Ինչպես հայտնում է ТАСС-ն՝ այդ մասին նա հայտարարել է անատոլյան գործակալությանը տված հարցազրույցում:
«Մենք կտրականապես դեմ ենք որոշակի պետությունների ներկայացուցիչների կողմից տարածվող այն տեսակ հայտարարություններին, թե Թուրքիան որոշ պայմանավորվածություններ ունի քրդերի, «Ժողովրդավարական միություն» կուսակցության հետ կրակի դադարեցման մասին», - հայտարարել է նա:
Նախարարն անթույլատրելի է համարել Թուրքիայի ինքնիշխան հանրապետության համեմատումը ահաբեկչական խմբավորման հետ:
Ավելի վաղ, ԱՄՆ-ի և քրդական ուժերի ներկայացուցիչները հաղորդել էին Թուրքիայի և «Ժողովրդավարական միություն» կուսակցության միջև ձեռք բերված պայմանավորվածության մասին կրակի դադարեցման հետ կապված:
Նա նաև ենթադրել է, թե սիրիական ռեժիմը մտադիր է Սիրիայի հյուսիսում տեղակայել քուրդ խմբավորումներին, որպեսզի ընդդիմությունը չկարողանա վերահսկել այդ շրջանները: