.jpg)
17/09/2016 14:18
Լատվիայում անցկացվել է սունկ հավաքելու առաջնություն
Լատվիայում տեղի է ունեցել սունկ հավաքելու առաջնություն: Ինչպես հայտնում է NTD.ru-ն, միջոցառմանը մասնակցել են թիմերով, նաև ընտանիքներով: Նրանց տալիս են տեղանքի քարտես և երկու ժամ ժամանակ:
Նպատակն է՝ հավաքել որքան հնարավոր է շատ սունկ: Կարևոր է, որ դրանք ուտելու լինեն:
Այս տարի միջոցառմանը մասնակցել է 40 մարդ:
Ոսկե մեդալին արժանացել է «Ճիճուներն ապուրում» տարօրինակ անվանումով թիմը: Նրանք առաջին անգամը չէ, որ հաղթող են հռչակվում:
Առաջնությունն անցկացվել է 6-րդ անգամ: