.jpg)
Իրանի համար Հայաստանը շարունակում է մնալ կարևորագույն գործընկեր. Վարդան Ոսկանյան
Իրանի համար Հայաստանը շարունակում է մնալ կարևորագույն գործընկեր, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց իրանագետ Վարդան Ոսկանյանը:
«Իրանցիների համար թե´ քաղաքական, թե´ տնտեսակնան հարաբերությունների մակարդակում Հայաստանը շարունակում է մնալ կարևորագույն գործընկեր», - նշեց նա:
Նրա խոսքով, Իրանի դեսպանի՝ Թեհրանում արված հայտարությունը, որ առաջիկայում նախատեսվում է Իրանի նախագահի այցելությունը Հայաստան, կարևոր ուղերձ է, որը «փաստացիորեն ցույց է տալիս, որ Իրանը շարունակում է դիտարկել Հայաստանը որպես կարևորագույն երկիր տարածաշրջանում»:
Փորձագետը նաև նշեց Իրանի տրանսպորտի նախարարի հայտարարությունը երկաթուղային ծրագրերի զարգացման մասին:
«Մյուս կարևոր ուղերձը Թեհրանում արված Իրանի տրանսպորտի նախարարի հայտարարությունն է, որն առնչվում էր Հայաստանի հետ երկաթուղու ծրագրին: Տրանսպորտի նախարարը հայտարարեց, որ Իրանը շարունակելու է աշխատանքները Թավրիզը Հայաստանի հետ երկաթուղով կապելու ծրագիրը: Ակնհայտ է, որ իրանցիների համար թե´ քաղաքական, թե´ տնտեսակնան հարաբերությունների մակարդակում Հայաստանը շարունակում է մնալ կարևորագույն գործընկեր, լրջագույն պոտենցիալ ունեցող երկիր՝ կապված այն ծրագրերի հետ որոնք առնչվում են Իրանի համար դեպի Հյուսիս, դեպի Սև ծով ելք ապահովելու գործընթացին», - ասաց Վ.Ոսկանյանը:
Փորձագետի բնորոշմամբ, իրանցիների որդեգրած քաղաքականության մեջ կարելի է կիրառել «հավասարակշիռ» եզրույթը:
«Իսլամական Հանրապետությունը, դուրս գալով պատժամիջոցների ռեժիմից, արդեն մոտավորապես մեկ տարի է նոր ուշադրություն է սևեռել Հարավային Կովկասի տարածաշրջանի վրա՝ ընդ որում, ձգտում է հարաբերությունները զարգացնել բոլոր կողմերի հետ, Հարավային Կովկասի բոլոր երեք երկրների հետ, բայց որոշակի տարբերություններով հանդերձ», - նշեց իրանագետը: