19/09/2016 16:16
Աղավնաձորցիները չեն կարողանում կապ հաստատել «Վեդի Ալկո» ընկերության հետ. գյուղապետ
Աղավնաձորցիներին խաղողի մթերման դիմաց չվճարված գումարների մասով տեղեկատվություն ստանալու համար գյուղացիներին չի հաջողվում կապ հաստատել «Վեդի Ալկո» ընկերության հետ, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Աղավնաձորի գյուղապետ Աշոտ Գալստյանը:
«Փորձել ենք կապ հաստատել, բայց ոչ ոք չի պատասխանում», - նշեց Ա.Գալստյանը:
Վերջինս հերքեց լրատվամիջոցներում տարածված լուրեն այն մասին, որ գյուղացիները փակել են Երևան-Մեղրի միջպետական ճանապարհը:
Ավելի վաղ Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում Գալստյանը տեղեկացրել էր, որ գյուղացիները հավաքվել են միջպետական ճանապարհի մոտ՝ քննարկելու խաղողի մթերման դիմաց իրենց չվճարված պարտքը: Գալստյանը տեղեկացրել էր նաև, որ այսօր Աղավնաձորում փակ են դպրոցներն ու մանկապարտեզները:
Դեռևս ամսվա սկզբին «Վեդի Ալկո»-ն պարտավորվել էր աղավնաձորցիներին վճարել խաղողի մթերման դիմաց կուտակված 140 մլն դրամի պարտքը: