23/09/2016 14:35
Սևանի քաղաքապետը բերման է ենթարկվել և հարցաքննվում է որպես վկա
Սևանի քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանը չարաշահումների գործով հարուցված քրեական գործի շրջանակում հարցաքննվում է որպես վկա, Aysor.am-ին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից:
«Օրենքով սահմանված կարգով նա հրավիրվել է հարցաքննության, սակայն չի ներկայացել, որոշում է կայացվել նրան բերման ենթարկելու մասին: Այս պահին Ռուդիկ Ղուկասյանը գտնվում է քննիչի մոտ՝ փաստաբանի հետ միասին»,-ասացին Քննչական կոմիտեից:
Aysor.am-ի տեղեկություններով՝ քրեական գործը հարուցվել է Սևան քաղաքում ստորգետնյա խողովակները անօրինական ձեռք բերելու և վաճառելու կապակցությամբ: