23/09/2016 16:10
Նազարբաևը հոկտեմբերին Բաքու կայցելի
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևին հոկտեմբերին պաշտոնական այցով սպասում են Բաքվում, հայտարարել է Ադրբեջանի էներգետիկայի նախարար Նաթիգ Ալիևը, փոխանցում է «Интерфакс»-ը
«Մենք անհամբերությամբ սպասում ենք Նուրսուլթան Նազարբաևի այցին՝ սույն թվականի հոկտեմբերի 12-ին»,- ասել է Ալիևը տնտեսական համագործակցության 13-րդ ղազախա-ադրբեջանական միջկառավարական հանձնաժողովի նիստում: