23/09/2016 16:45
Թայլանդում պայթյունը խլել է 3 ոստիկանի կյանք
Թայլանդի Յալլա նահանգում ռումբի պայթյունի հետևանքով զոհվել է 3 ոստիկան, ևս երեքը ծանր վիրավորում են ստացել, հայտնում է РИА Новости–ն։
Պայթյունը հնչել 1 սեպտեմբերի 23-ին նահանգի Փուրոնգ շրջանում, որը Մալայզիային սահմանակից երեք նահանգներից մեկն է, որտեղ 2004 թվականից շարունակվում է Թայլանդի անվտանգության ուժերի և իսլամիստ գրոհայինների պայքարը։
Ռումբը պայթել է պարեկություն իրականացնող ոստիկանական մեքենայի տակ։
Քննության տեղեկության համաձայն՝ ռումբը գործի է դրվել հեռակառավարմամբ։