23/09/2016 12:32
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Վրաստանի արտգործնախարարի հետ
Սեպտեմբերի 22-ին Նյու Յորքում Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Վրաստանի ԱԳ նախարար Միխեիլ Ջանելիձեին, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Էդվարդ Նալբանդյանն ու Միխեիլ Ջանելիձեն անդրադարձել են Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի` սեպտեմբերի 5-ին Հայաստան կատարած այցելության ընթացքում երկու երկրների ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը, հայ-վրացական օրակարգի բազմաթիվ հարցերի։