23/09/2016 11:56
Արծվիկ Մինասյանը հրաժարական չի տալու
Հայաստանի էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը հերքեց տարածված տեղեկությունը՝ իր և վարչապետ Կարեն Կարապետյանի միջև լարվածության մասին:
«Չկա լարվածություն, կա բնականոն աշխատանքային գործընթաց է: Ես վստահ եմ, որ ՀՅԴ և ՀՀԿ ղեկավար մարմինները ունեն կամք՝ համաձայնագիրը հստակ կյանքի կոչելու համար: Թվացյալ լարվածությունը առանձին հատվածների ցանկությունն է, քան իրականում կա», - ասաց Ա.Մինասյանը մամուլի ասուլիսի ժամանակ:
«Ավելի լավ չէ՞, որ կառավարության նիստերը լինեն բաց երկխոսության և արդյունավետ քննարկման ձևով», - հարցրեց նախարարը լրագրողներին:
«Հրաժարական տալու խնդիր չկա: Այս պահին ես նախարարի ժամանակավոր պաշտոնակատար եմ, շարունակելու եմ այնքան ժամանակ, քանի չի եղել նոր հրամանագիր», - ընդգծեց Ա.Մինասյանը: