24/09/2016 13:35
ԶԼՄ. Հալեպում ավիահարվածների զոհ է դարձել 90 մարդ
Առնվազն 90 մարդ է զոհվել ուրբաթ օրը՝ սեպտեմբերի 23-ին, սիրիական Հալեպ քաղաքի վրա իրականացված ավիահարվածների հետևանքով, հայտնում է Korrespondent.net-ն՝ հղում անելով գրում է Deutsche Welle-ն։
Զոհերից 30-ը քաղաքացիական անձինք են, նրանց թվում կան երեխաներ: Ռուսական ուժերի աջակցությամբ սիրիական ավիացիայի օդային հարվածների ընթացքում վնաս է հասցվել շենքերին, որտեղ գտնվել են արտակարգ իրավիճակների ծառայությունները: Բացի այդ, վնասվել են ստորգետնյա ապաստարանները:
Սիրիական կառավարությունն իր պաշտոնական հայտարարությունում նախօրեին նախազգուշացրել է քաղաքի վրա գրոհ սկսելու պլանների մասին՝ խորհուրդ տալով ապստամբների հսկողության տակ գտնվող արևելյան հատվածի բնակիչներին փախչել սիրիական բանակի հսկողության տակ գտնվող արևմտյան թաղամասեր:
ՄԱԿ-ի գնահատականներով՝ ապստամբների հսկողության տակ գտնվող տարածքում գտնվում է առնվազն 250 հազար քաղաքացի: