24/09/2016 12:35
Իրանի ԱԳՆ ղեկավար. Սիրիական հակամարտության լուծման համար պետք է օգտվել «միջուկային ծրագրի» փորձից
Իրանի ԱԳՆ ղեկավար Մոհամմադ Ջավադ Զարիֆը կարծում է, որ Սիրիայի հակամարտության կարգավորման համար հարկավոր է օգտվել Իրանի «միջուկային ծրագրի» լուծման բանակցությունների բարդ փորձից, հայտնում է РИА Новости:
«Սիրիայի ապագայի բոլոր պատկերները հիմնված են «զրոյական գումարի» վրա: Ասադը մնում է, Ասադը հեռանում է, մնում է մի տարով, հետո գնում է… Այդ ամենը մի մարդու մասին է»,- ափսոսանքով ասել է Զարիֆը` նկատի ունենալով Սիրիայի գործող ղեկավարի նկատմամբ նրա հակառակորդների մոտեցումը:
Ելույթ ունենալով Նյու Յորքում միջազգային հարաբերությունների խորհրդում՝ նա հիշեցրել է, որ «միջուկային ծրագրի բանակցությունները նույնպես սկսվել են այդպիսի ծայրահեղ դիրքորոշումներով»:
«Պատրաստ ենք մենք քաղաքական լուծում փնտրելու, որը պետք է ներառի զոհեր բոլոր կողմերից` ներառյալ կառավարության: Իհարկե: Պատրաստ ենք մենք օգնելու հրադադարին: Իհարկե… Ես միշտ ասել եմ, որ չկա ռազմական լուծում, և պետք է լինի համընդհանուր հրադադար: Այդ 2 կետերը պետք է անպայման կատարվեն»,- ասել է Զարիֆը:
Նա նաև հավելել է, որ մյուս կարևոր խնդիրը ընդդիմությանը «Ջեբհաթ ան Նուսրայից» առանձնացնելն է: