24/09/2016 13:55
ԱՄՆ պետդեպը դիվանագետների ընտանիքներին թույլ է տվել վերադառնալ Թուրքիա
ԱՄՆ պետքարտուղարությունն ամերիկացի դիվանագետների ընտանիքներին թույլ է տվել վերադառնալ Թուրքիա, հայտնում է РИА Новости-ն:
Նշվում է, որ այդ քաղաքացիները տարհանվել էին հուլիսին տեղի ունեցած հեղաշրջման փորձից հետո: Սակայն պետքարտուղարությունը միևնույն ժամանակ զգուշացնում է, որ վտանգը դեռևս պահպանվում է:
«Սեպտեմբերի 24–ից սկսած՝ Պետդքարտուղարությունն ավարտում է Ադանայի հյուպատոսությունում աշխատող ԱՄՆ–ի դիվանագետների ընտանիքների անդամների և Իզմիրում կառավարական կազմակերպություններում աշխատակիցների պարտադիր տեղափոխման գործողությունները»,– ասվում է հաղորդագրության մեջ։
Միևնույն ժամանակ Պետդեպում հավելել են, որ ուղևորությունները դեպի Թուրքիա դեռևս կարող են վտանգ ներկայացնել։
Թուրքիայում պետական հեղաշրջման փորձը տեղի է ունեցել հուլիսի 16-ին: