24/09/2016 13:41
Սինձո Աբեն խափանումների պատճառով փոխել ինքնաթիռը
Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն Հավանայից Տոկիո թռչիչքի ժամանակ ստիպված է եղել փոխել ինքնաթիռը՝ հայտնաբերված խափանումների պատճառով, հայտնում է ТАСС-ը:
Նշվում է, որ տեխնիկական խափանումները հայտնաբերվել են Սան Ֆրանցիսկոյում՝ վերալիցքավորման ժամանակ: Չի նշվում, թե ինչ խնդիրներ են առաջացել:
Աբեին նստեցրել են այլ ինքնաթիռ, որը միշտ ուղեկցում է վարչապետին՝ արտասահմանյան ուղևորությունների ժամանակ: