24/09/2016 11:45
Կանադացի հաղորդավարի՝ Լոս Անջելեսի տանը գտել են մահացած դերասանի դի
Կալիֆորնիա նահանգի Լոս-Անջելես քաղաքի մասնավոր տներից մեկում, որը վարձակալել է հայտնի կանադացի հաղորդավար Ջորջ Ստրումբուլոպուլոսը, հայտնաբերվել է տղամարդու դի, հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով ABC հեռուստաալիքին:
Դրա տվյալով՝ սպանվածը 41-ամյա կանադացի դերասան Ռիչարդ Հոնգն է: Նրա մարմինը ծանր գանգուղեղային վնասվածքով ոստիկանության կողմից հայտնաբերվել է Հոլիվուդում՝ Ջորջ Ստրումբուլոպուլոսի տանը, որը դեպքի պահին գործուղման մեջ է եղել:
ABC-ի համաձայն՝ իրավապահ մարմիններում հակված են կարծել, որ Հոնգը դարձել է գողության փորձի զոհ: Ականատեսները պատմել են, թե ինչպես է տնից կասկածելի տղամարդ դուրս վազել:
Այժմ նրան որոնում են:
Ստրումբուլոպուլոսը հայտարարություն է տարածել, որով նա տեղեկացրել է է, որ զոհվածն իր մտերիմ ընկերն է եղել ու իր տանը հյուր է եղել: