24/09/2016 14:53
Եգիպտոսի ափերի մոտ զոհված ներգաղթյալների թիվը հասել է 108-ի
Եգիպտոսի ափերի մոտ չորեքշաբթի խորտակված ներգաղթյալների թիվը հասել է 108-ի և, հավանաբար, դեռ կավելանա, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը
Չորեքշաբթի Ռոզետա նավահանգստի մոտակայքում շրջված նավակում եղել է 450-ից 600 մարդ: Նավակը շուռ է եկել ափից 12 կմ հեռավորության վրա:
Պարզվել է, որ այն տեղափոխել է ներգաղթյալներ հինգ երկրներից՝ Եգիպտոսից, Սիրիայից, Սուդանից, Էրիթրեայից և Սոմալիից:
Իշխանությունների հայտարարության համաձայն՝ 164 հոգու հաջողվել է փրկել:
Ողջ մնացածները պատմել են, որ կազմակերպիչները հավելյալ վճար են պահանջել փրկարարական բաճկոնների համար: Նավակը կանգնած է եղել ափից մի քանի կիլոմետր հեռավորության վրա, և ներգաղթյալներին դրա մեջ տեղափոխել են խմբերով: Նավը շրջվել է, երբ բարձրացել է 150 մարդուց բաղկացած վերջին խումբը:
Նավի անձնակազմի չորս անդամ ձերբակալվել են՝ ոչ կանխամտածված սպանության կասկածանքով: