24/09/2016 15:33
Հանրապետությունում սեպտեմբերի 25-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 25-27-ը հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: 28-29-ը` Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի լեռնային շրջաններում, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում է անձրև և ամպրոպ:
Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը 25-ի գիշերը կնվազի 5-7 աստիճանով, 26-27-ը կբարձրանա 4-6 աստիճանով, 28-29-ը` Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կնվազի 5-6 աստիճանով:
Երևանում սեպտեմբերի 25-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Նախարարությունը զգուշացնում է, որ սեպտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը Շիրակի, Կոտայքի, Գեղարքունիքի, Լոռու, Արագածոտնի և Վայոց ձորի լեռնայինշրջաններում սպասվում է -2-4 աստիճան ցուրտ: