26/09/2016 11:50
Հալեպում նոր գրոհի զոհերի թիվը գերազանցել է 200-ը
Իրավապաշտպաններն ապստամբների հսկողության տակ գտնվող Հալեպի արևելյան թաղամասերի վրա սիրիական բանակի գրոհի սկսվելուց ի վեր զոհերի թիվը գնահատում են ավելի քան 200 և նախազգուշացնում են, որ այդ թիվը կարող է ավելանալ փլատակների հավաքման և ռազմական գործողությունների շարունակման դեպքում, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Անցած հինգշաբթի սիրիական բանակը հայտարարել է ապստամբների կողմից գրավված Հալեպի թաղամասերի վրա նոր գրոհի մասին: Դրանից կարճ ժամանակ անց քաղաքի արևելյան թաղամասերը ենթարկվել են օդային հարվածների:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ստեֆան դե Միստուրայի խոսքով՝ օդային հարվածների հետևանքով Հալեպում վերջին օրերին զոհվել է ավելի քան 200 մարդ, այդ թվում՝ տասնյակ կանայք և երեխաներ: