26/09/2016 12:55
Մինչև շաբաթվա վերջ կառավարությունում կկատարվեն համապատասխան փոփոխություններ․ Գագիկ Մելիքյան
Կառավարության կառուցվածքային փոփոխությունները հայտնի կդառնան շաբաթվա վերջին, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը:
Դիտարկմանը, թե որքանո՞վ է հավանական համարում, որ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը կնշանակվի բնապահպանության նախարար և կառուցվածքային ի՞նչ նոր փոփոխություններ են սպասվում կառավարությունում, Գ.Մելիքյանը նշեց․ «Խմբակցությունում այս մասով որևէ քննարկում չի եղել։ Կսպասենք, կտեսնենք․ մինչև շաբաթվա վերջ կառավարությունում համապատասխան փոփոխություններ կկատարվեն»։