26/09/2016 13:13
Նեթանյահուն Նյու Յորքում հանդիպել է Թրամփին
Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի հետ հանդիպման ժամանակ պայմանավորվել է միլիարդատիրոջ հաղթելու դեպքում պահպանել փոխադարձ աջակցության և գործակցության բարձր մակարդակը: Այդ մասին հայտնել է հանրապետականի ընտրական շտաբը, փոխանցում է ТАСС-ը:
Հանդիպումը տեղի է ունեցել Նյու Յորքում Trump Tower աշտարակում և շարունակվել ավելի քան մեկ ժամ:
«Երկու ղեկավարները խոստացել են պահպանել փոխադարձ աջակցության և գործակցության ամենաբարձր մակարդակը, եթե Թրամփին վիճակված է Միացյալ Նահանգների նախագահը դառնալու պատիվն ու արտոնությունը»,- մանրամասնել են շտաբից: