27/09/2016 12:58
«Էրեբունի» ԲԿ-ում սկսվել է Արմեն Լամբարյանի վիրահատությունը
«Սասնա ծռեր» խմբի անդամ Արմեն Լամբարյանին «Էրեբունի» բժշկական կենտրոնում վիրահատում են:
«Արդեն սկսվել է վիրահատությունը, վիրահատվելու է Արմեն Լամբարյանի ոտքը, տեղադրվելու է մետաղական հարթակ», - Aysor.am-ի հետ զրույցում ասաց «Էրեբունի» ԲԿ-ի գործադիր տնօրեն Միքայել Մանուկյանը:
Արմեն Լամբարյանին , հիշեցնենք, մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քր.օր.-ի 235 հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք զինամթերք ձեռք բերել, իրացնել, պահել, փոխադրել) եւ 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (կազմակերպված խմբի կողմից շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը):