27/09/2016 15:54
Դավիթ Լոքյանը վերանշանակվեց տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնում
Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով՝ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Դավիթ Լոքյանը վերանշանակվեց իր պաշտոնում, տեղեկացնում են նախագահի մամուլի գրասենյակից:
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով` որոշում եմ.
Դավիթ Լոքյանին նշանակել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարար»,- ասված է նախագահի հրամանագրում: