27/09/2016 20:40
Իրանում երեխաներին սովորեցնում են պատերազմել հանրապետության թշնամիների դեմ
Իրանի Խորասան նահանգի կենտրոն Մեշհեդ քաղաքում երկրորդ տարին անընդմեջ բացվում է երեխաների համար նախատեսված ավան, ուր առաջ կտանեն բռնության ու պատերազմի գաղափարները, հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում անելով Al Arabiya-ին
Տեղի իշխանություններն այդ վայրն անվանել են «Հեղափոխության երեխաների համար խաղերի քաղաք», որտեղ յուրաքանչյուր երեխա կարող է փորձել իր ուժերը շարժական թիրախներին կրակելիս, որոնք ստեղծում են հանրապետության թշնամիների, այդ թվում նաև ԱՄՆ-ի ու Իսրայելի կերպար:
Ավանի ղեկավար Համիդ Սադիկին հայտարարել է, որ իրենք փորձում են այդ քաղաքում երեխաներին սովորեցնել լինել համախմբած, ինչպես նաև նրանց պատմել պատերազմի ռազմավարության և սրբավայրերի պաշտպանության մասին, ինչն իրականացվում է խաղերի ու հոբբիների միջոցով:
Երեխաներին ավանում բաժանում են ջոկատների, որոնց համար ընտրում են ղեկավարների: Ապա ջոկատները նախապատրաստություն են անցնում տարբեր սցենարներ խաղարկելու միջոցով՝ սկսած Իսլամական հեղափոխությունից մինչև Իրանա-իրաքյան պատերազմ, ուր երեխաները կարող են իրենց զգալ որպես ռազմական գործողությունների լիարժեք մասնակիցներ:
Ընդգծվում է, որ նման «խաղերի» անցկացման ակտիվացումը կապված է Իրանի ու Իրաքի միջև պատերազմի հերթական տարելիցի հետ: