27/09/2016 15:51
Արմեն Մուրադյանին կփոխարինի Լևոն Ալթունյանը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Լևոն Ալթունյանին Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար նշանակելու մասին:
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով` ո ր ո շ ու մ ե մ.
Լևոն Ալթունյանին նշանակել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար»,-նշված է նախագահի հրամանագրում: