27/09/2016 14:02
Խոսրով Հարությունյանն առաջարկում է Սփյուռքի նախարարությունը վերանվանել Սփյուռքի հետ կապերի և հայապահպանության նախարարության
Հանրապետական խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանն առաջարկում է Սփյուռքի նախարարությունը վերանվանել Սփյուռքի հարցերով նախարարության կամ Սփյուռքի հետ կապերի և հայապահպանության նախարարության:
«Հայապահպանությունն ինքնին նշանակում է հայրենադարձություն», - Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց պատգամավորը:
Անդրադառնալով հայրենադարձություն կազմակերպելու համար Հայաստանում եղած տնտեսական ներուժին, Խ.Հարությունյանը նշեց, որ դա պետք է հաշվարկել:
«Հիմա գլոբալ տնտեսական հարց եք տալիս: Պարզապես պետք է այնպես անել, որ այդ հարցը լուծում ստանա», - ասաց նա:
Ավելի վաղ Հանրապետական կուսակցությունն առաջարկել էր Սփյուռքի նախարարությունը վերանվանել Սփյուռքի և հայրենադարձության նախարարության: