28/09/2016 12:34
Սպիտակ տունը չի բացառում ՌԴ-ի դեմ ֆինանսական պատժամիջոցների ընդլայնում
Սպիտակ տունը չի բացառում Ռուսաստանի դեմ ֆինանսական պատժամիջոցների ընդլայնում, լրագրողներին հայտնել է ԱՄՆ նախագահի մամլո քարտուղար Ջոշ Էռնեստը, փոխանցում է РИА Новости-ն։
«Մենք դիտարկումից չենք հանել հավելյալ ֆինանսական պատժամիջոցների հեռանկարը»,- պատասխանել է Էռնեստը պատժամիջոցների սահմանման հնարավորության մասին հարցին՝ կապված Սիրիայի իշխանություններին Ռուսաստանի աջակցության հետ։
«Ֆինանսական պատժամիջոցները արդարացրել են իրենց որպես օգտակար գործիք՝ ողջ աշխարհում մեր շահերի խթանման համար»,- հավելել է Էռնեստը։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը նախընտրում է գործել գործընկերների հետ համակարգմամբ, այլ ոչ թե կազմակերպել միակողմանի պատժամիջոցներ։ Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների սահմանման որևէ ծրագրի մասին Էռնեստը չի հայտնել։