28/09/2016 12:16
ՊԵԿ նախագահի պաշտոնանկության և կառույցի առանձնացման հարց չի քննարկվել․ Հովսեփյան
Հայաստանի Պետեկամուտների կոմիտեի նախագահ Հովհաննես Հովսեփյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ անդրադառնալով գործարարների բողոքին, որ իրենցից ավելորդ հարկեր են գանձվում ասաց․ «Յուրաքանչյուր գործարար էլ դժգոհում է, երբ իրենից փորձում են հարկ գանձել»։
ՊԵԿ նախագահը հրաժարվեց պատասխանել լրագրողների այլ հարցերի, միայն հայտարարեց, որ իր պաշտոնանկության ու հարկային և մաքսային մարմինների առանձնացման հարցեր չեն քննարկվել։