28/09/2016 11:15
ԱՄՆ-ում ոստիկանները վիրավորել են սևամորթ տղամարդու
Կալիֆորնիայի նահանգի Էլ-Կահոն քաղաքում ոստիկանները կրակել են սևամորթ տղամարդու վրա և վիրավորել նրան, հայտնում է РИА Новости-ն:
Ըստ ոստիկանների՝ իրենք դեպքի վայր են ժամանել, երբ ահազանգ են ստացել, որ մի տղամարդ տարօրինակ է իրեն պահում: Այդտեղ գտնվող ռեստորաններից մեկի աշխատակցուհին նկարահանել է տեղի ունեցածն իր բջջային հեռախոսով: Այս պահին տեսանյութը ոստիկաններն ուսումնասիրում են:
Կնոջ խոսքով՝ ոստիկանությունը պահանջել է կասկածյալից վեր բարձրացնել ձեռքերը, սակայն նա չի կատարել պահանջը, որից հետո ոստիկանները մի քանի անգամ կրակել են նրա վրա:
Հավանաբար, նա իր ձեռքերը պահել է գոտու մոտ: Նշվում է նաև, որ տղամարդու կողքին եղել է նրա քույրը, որը խնդրել է եղբորը համագործակցել ոստիկանների հետ: Վիրավորվածը հոսպիտալացվել է, նրա վիճակի մասին չի հաղորդվում: