28/09/2016 13:08
Խնդիրն անձերի մեջ չէ․ Շարմազանովը՝ նորանշանակ նախարարների մասին
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գնահատմամբ՝ նախարարների փոփոխությունները անձերի խնդիր չէ։
«Հարցը անձի մեջ չէ։ Մի օր էլ ես կարող է ԱԺ փոխնախագահ չլինեմ։ Դա չի նշանակում, որ ես վատ եմ աշխատում կամ ես խանգարել եմ ինչ-որ մեկին։ Բարեփոխումներ ասելով, ես երբեք անձերի մասին չեմ խոսել։ Ես երևույթի մասին եմ խոսել։ Բոլոր նրանք, ովքեր լավագույնս կարող են կատարել կառավարության առաջնորդի և Հանրապետականի ծրագրերը, նրանք էլ նշանակվել են նախարարների պաշտոնում», - նշեց Է.Շարմազանովը։
Նրա խոսքով՝ Սահմանադրական փոփոխություններից հետո կուսակցությունների դերակատարումը շեշտակի ավելացել է, ուստի ցանկացած գործչի համար պատասխանատու է լինելու այն քաղաքական ուժը, որն այդ գործչին նշանակել է համապատասխան պաշտոնում։