28/09/2016 11:45
Հայաստանը չի մասնակցում Բաքվում անցկացվող ԱՊՀ հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստին
Հայաստանը չի մասնակցում Ադրբեջանի մայրաքաղաքում այսօր՝ սեպտեմբերի 28-ին մեկնարկող ԱՊՀ երկրների անվտագության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների Խորհրդի 41-րդ նիստին:
«Հայաստանը Խորհրդի նիստին չի մասնակցում», - Aysor.am-ի թղթակցին ասաց ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մամուլի քարտուղար Սամսոն Գալստյանը:
Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության հաղորդմամբ, Խորհրդի նիստի մասնակիցները կքննարկեն «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմավորման դեմ պայքարի միջոցները, նաև հատուկ ծառայությունների փոխգործակցության զարգացման հնարավորությունները: