28/09/2016 12:12
Հայաստանը երեք կետով բարելավել է դիրքերը համաշխարհային մրցունակության գլոբալ ինդեքսում
Հայաստանը բարելավել է դիրքերը համաշխարհային մրցունակության գլոբալ ինդեքսում: Համաշխարհային տնտեսական ֆորումի կազմած Գլոբալ մրցունակության 2016-2017թթ. ինդեքսի համաձայն, Հայաստանը 138 երկրների շարքում զբաղեցրել է 79-րդ տեղը:
Նախորդ ինդեքսում Հայաստանը 82-րդ տեղում էր։
Հայաստանն առաջին անգամ ներառվել է համաշխարհային մրցունակության գլոբալ ինդեքսում 2005 թ-ին:
2010-ին մեր երկիրը զբաղեցնում էր 98-րդ տեղը:
Այս տարվա ինդեքսում առաջատարն է Շվեյցարիան, երկրորդ տեղում Սինգապուրն է, երրորդում՝ ԱՄՆ։ Ադրբեջանը զբաղեցրել է 37-րդ, Թուրքիան՝ 55-րդ, իսկ Վրաստանը՝ 59-րդ տեղը:
Ինդեքսը ներառում է մրցունակության 12 ցուցանիշ, մասնավորապես, կոռուպցիա, մակրոտնտեսական միջավայր, առողջապահություն, աշխատաշուկա, շուկայի ծավալ և այլն։