29/09/2016 12:14
Վարչապետը երեք օր տվեց Էներգետիկայի նախարարին
Կառավարության այսօրվա նիստում քննարկվեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանի, Միքայել Մելքումյանի և Լյովա Խաչատրյանի օրենսդրական նախաձեռնությունը, որով առաջարկվում է ստեղծել «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի գործունեությունն ուսումնասիրող, ապա նաև ընկերությունում ներդրումային պարտավորությունների մշտադիտարկում և վերահսկողություն իրականացնող Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով՝ ՀՀ կառավարության և ընկերության ներկայացուցիչների ընդգրկմամբ:
Նախաձեռնությամբ առաջարկվում է նաև, որ ՀՀ արդյունաբերության զարգացման պետական ծրագրի շրջանակում «Նաիրիտ» գործարանը հայտարարել արդյունաբերական գոտի և 70 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ կամ ավելի ներդրումային նախագծի դեպքում հինգ տարով ազատել հարկերից:
Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը հայտարարեց, թե նախաձեռնությունը միանգամից մերժելը կարող է լուրջ հասարակական դժգոհություն առաջացնել: Նա վարաչպետ Կարեն Կարապետյանից երեք օր խնդրեց հարցը պատգամավորների հետ քննարկելու համար: