30/09/2016 18:34
ՀՀ ՊՆ զորամասերում հանկարծակի ստուգումներ են անցկացվել
ՀՀ ՊՆ 3-րդ բանակային զորամիավորման ենթակա զորամասերում սեպտեմբերի 26-ից 29-ը անցկացվել են հանկարծակի ստուգումներ: Զորամասերը տագնապով բերվել են մարտական պատրաստականության բարձր աստիճանի, հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից։
Ստուգվել է զորամասերի մարտական պատրաստության և պատրաստականության, շտաբերի պատրաստության վիճակը: Զորամիավորման ենթակա հրետանային զորամասերը և ստորաբաժանումները հանձնել են ստուգարքներ հրետանու մարտական հրաձգությամբ:
Ստուգումների արդյունքների ամփոփման ընթացքում հրամանատարության կողմից տրվել են հանձնարարականներ մարտական պատրաստության և պատրաստականության գործընթացն առավել կատարելագործելու ուղղությամբ: