ԱԺ-ն ընդունեց  «ՀՀ հարկային օրենսգիրք» նախագիծը
04/10/2016 12:18

ԱԺ-ն ընդունեց «ՀՀ հարկային օրենսգիրք» նախագիծը

Ազգային ժողովն այսօր երրորդ ընթերցմամբ՝ 78  կողմ, 19 դեմ և 0 ձեռնպահ ձայների մեծամասնությամբ ընդունեց «ՀՀ հարկային օրենսգիրք» նախագիծը:

Օրենսգրքով եկամտահարկի սանդղակն էապես վերանայվել է: Առաջարկվում է 120.000-150.000 դրամ աշխատավարձի դեպքում կիրառել 23 % դրույքաչափ, 150.000-ից մինչև 2 մլն դրամի դեպքում՝ 28 %, իսկ 2 մլն դրամից ավելի աշխատավարձի դեպքում պահպանվելու է գործող դրույքաչափը՝ 36 %:

Շրջանառության հարկի հարկման շեմը նախկին 40 մլն դրամի փոխարեն կսահմանվի 58,35 մլն դրամ: