13/10/2016 13:33
Կառավարության որոշմամբ արտաքին գործերի նախարարության բջջային հեռախոսների թիվն ավելացավ մեկով
Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց արտաքին գործերի նախարարության բջջային հեռախոսներն ավելացնել մեկով:
«Նախարարությանն անհրաժեշտ է նոր փոխնախարարի հաստիքի բացում, որով էլ պայմանավորված` մեկ նոր բջջային հեռախոս», - հայտարարեց ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը:
Նման հարց կառավարության օրակարգ մտցնելը զարմացրեց վարչապետ Կարեն Կարապետյանին:
«Պարոն Հարությունյան, ո՞նց անենք, որ նման հարցեր օրակարգում չքննարկվեն: Ես ասել էի, որ որոշումները պետք է ապակենտրոնացնել: Այս հարցն անգամ կոմիտեի մակարդակով չպիտի քննարկվի», - դիմելով կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին՝ նշեց Կարեն Կարապետյանը:
Որոշումը հաստատվեց: