19/10/2016 16:03
Բնական գազ սպառող որոշ տնտեսվարողների համար արտոնյալ սակագներ են սահմանվելու
Կառավարության նոր ծրագրի համաձայն, մինչև 2016 թվականի ավարտը բնական գազի սակագնային քաղաքականությամբ որոշակի գործունեության տեսակների համար սահմանափակ ժամկետով գործող արտոնյալ սակագներ են սահմանվելու:
Խոսքը ջերմոցային տնտեսությունների, գյուղատնտեսական մթերքներ վերամշակողների մասին է:
Աջակցություն է ցուցաբերվելու, որպեսզի բնական գազ մատակարարող ընկերությունը սպառող կազմակերպությունների համար կիրառի գործունեության ընդլայնումը խթանող մոտեցումներ: Օրինակ՝ որոշակի ծավալից ավելի գազ սպառելուց հետո ավելի ցածր սակագներ առաջարկի:
Վեց ամսվա ընթացքում նախատեսվում է տնտեսական գործունեության ոլորտում նվազ հանրային վտանգավորություն ունեցող իրավախախտումների ապաքրեականացում, գործարար համայնքի ներկայացուցիչների հետ առավել արդյունավետ համագործակցության ինստիտուցիոնալ հարթակի ձևավորում:
2017 թվականին նախատեսվում է բիզնես հաշտարարարի ինստիտուտի հայեցակարգի մշակում և 2018 թվականին ինստիտուտի գործարկում: