20/10/2016 15:22
Վարչապետը վստահեցրեց՝ ռեալ, շատ ուշադիր հետևելու է սննդի անվտանգությանը
Կառավարության նոր ծրագրում գյուղատնտեսության ոլորտում առաջին կետը սննդի անվտանգության հարցն է:
«Այստեղ բոլորս պետք է քաջ գիտակցենք, որ եթե մենք մեր երեխաներին, մեր կանանց, մեր բարեկամներին չենք կարողանալու ապահովել գոնե անվտանգ սնունդով, ապա…վերջը հասկանալի է»,-Ազգային ժողովում ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը:
Նա շեշտեց՝ այս հարցին ռեալ, շատ ուշադիր հետևելու են:
«Մամուլում հնչած հարցերի վերաբերյալ մենք ձևակերպել ենք հանձնարարական, չեմ հիշում` ժամկետները երբ են, բայց սննդի անվտանգության մասով մենք հանձնարարականներ ենք ձևակերպել ոչ միայն մամուլի արձագանքով: Ծրագիրը կազմելուց շատ մարդկանց ենք հանդիպել՝ բիզնես, ՀԿ-ներ և այլն. Այս հարցը շատ է հնչեցվել»,-նշեց վարչապետը՝ ընդգծելով, որ հարցը չափազանց կարևոր է: