21/10/2016 13:40
Ազգային ժողովն ընդունեց Հայաստանի կառավարության նոր ծրագիրը
Ազգային ժողովն արտահերթ նիստում 85 կողմ, 7 դեմ և 6 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունեց կառավարության ներկայացրած ծրագիրը:
«Որոշումն ընդունվել է, շնորհավորենք մեր կառավարությանը», - քվեարկությունից հետո ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ում խոսքին խորհրդարանն արձագանքեց ծափողջույններով:
ԲՀԿ-ն չմասնակցեց քվեարկությանը, ՀԱԿ խմբակցությունը դեմ քվեարկեց, ՕԵԿ-ը՝ ձեռնպահ: Կառավարության ծրագրին կողմ քվեարկեցին Հանրապետական կուսակցությունը և ՀՅԴ-ն:
Կառավարության ծրագրին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այստեղ: