Կամերունում գնացքի վթարման հետևանքով ավելի քան 50 մարդ է զոհվել
22/10/2016 10:33

Կամերունում գնացքի վթարման հետևանքով ավելի քան 50 մարդ է զոհվել

Առնվազն 53 մարդ է զոհվել Կամերունում գերծանրաբեռնված ուղևորատար գնացքի վթարի հետևանքով, հայտնել է երկրի տրանսպորտի նախարարը։ Եվս 300 մարդ տուժել է երկաթգծային վթարից, հայտնում է BBC–ի ռուսական ծառայությունը։

Գնացքը գծերից դուրս է եկել երկրի մայրաքաղաք Յաունդեի ու Դուալա քաղաքի միջև ընկած հատվածում։ Ականատեսների խոսքով՝ շրջվել է առնվազն 10 վագոն։ Հայտնում են, որ գնացքը նախատեսվածից շատ ուղևոր էր տեղափոխում՝ հիմնական կազմին կցված էին նաև մի քանի լրացուցիչ վագոն։

Երկրի երկու խոշորագույն քաղաքների միջև ավտոմոբիլային հաղորդակցությունը հիմա դադարել է կամրջի փլուզման հետևանքով։

Կամերունում գնացքի վթարման հետևանքով ավելի քան 50 մարդ է զոհվել