22/10/2016 12:57
ՄԱԿ-ը Սիրիայի իշխանություններին մեղադրել է քիմիական զենք օգտագործելու մեջ
ՄԱԿ-ը մեղադրել է սիրիական իշխանություններին երկրի տարածքում երրորդ քիմական հարձակումն իրականացնելու մեջ, հայտնում է Lenta.ru-ն՝ հղում անելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի գաղտնի զեկույցին։
Զեկույցը հիմնված է 13-ամսյա հետաքննության արդյունքների վրա, որն անցկացրել է ՄԱԿ-ը՝ Քիմիական զենքի արգելման կազմակերպության հետ (ՔԶԱԿ) համատեղ։
Հաստատվում է, որ քիմիական զենքը կիրառվել է 2015 թվականի մարտի 16-ին, Իդլիբ նահանգի Կամինաս բնակավայրում։