24/10/2016 15:17
Լեսբոս կղզում հարյուրավոր միգրանտներ խռովություն են բարձրացրել
Հունական Լեսբոս կղզում փախստականների և միգրանտների տեղավորման կենտրոնում խռովություն են բարձրացրել հարյուրավոր միգրանտներ, հիմնականում Պակիստանից, հայտնում է РИА Новости-ն:
Միգրանտները բողոքում են այն բանի դեմ, որ ամիսներով ձգձգվում է ապաստան տրամադրելու վերաբերյալ իրենց խնդրագրերի քննումը, և իրենք արգելափակված վիճակում են հայտնվել կղզում:
Ապաստան տրամադրելու ծառայության աշխատակիցները լքել են իրենց աշխատատեղերը, դրանից հետո նրանց գրասենյակները հրկիզել են բողոքող միգրանտները:
Այժմ հրշեջ ծառայությունը փորձում է մարել ճամբարում մոլեգնող հրդեհը: Ճամբար ոստիկանության հատուկ նշանակության ստորաբաժանումներ են մտցվել կարգուկանոնը վերականգնելու համար:
Լեսբոսում գտնվում է ավելի քան 5,9 հազար միգրանտ ու փախստական, մինչդեռ ճամբարները նախատեսված են 3,5 հազար մարդու համար: