25/10/2016 12:50
Մոսկվայում «Ձկնկուլի» սպանության վերլուծությունը բերում է Ազգային ժողով. Փաշինյան
Մոսկվայում Արմեն Իսրայելյանի սպանության վերլուծությունը բերում է ուղիղ Հայաստանի Ազգային ժողով, այսօր խորհրդարանում հայտարարեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
«Երեկ հայտնի դարձավ, որ Մոսկվայում սպանվել է «Ձկնկուլ» մականունով հայտնի Արմեն Իսրայելյանը, ով ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի խմբի նախկին անդամ էր և Ալեքսանյանի կողմից առևանգումներ, ահաբեկումներ և այլ ծանր հանցագործություններ կատարելու մասին հայտարարությունների հեղինակ», - ասաց Ն.Փաշինյանը:
Նրա խոսքով, ՀՔԾ-ն Իսրայելյանի հայտարարությունների հիման վրա հարուցած քրեական գործը մեկ շաբաթ առաջ կարճել է:
«Ակնհայտ է, որ Իսրայելյանին Մոսկվայում վերացրել է վարձու մարդասպանը, և տեղի ունեցածի վերլուծությունը բերում է ուղիղ Ազգային ժողով», - հայտարարեց պատգամավորը: