28/10/2016 20:09
Ֆեդերերի բրենդն աշխարհում ամենից շատ վաճառվողն է
Forbes ամսագիրը հրապարակել է աշխարհում ամենաթանկ մարզական անունները, հայտնում է iSport.ua-ն։
Այս մրցաշրջանում շվեյցարացի լեգենդար թենիսիստ Ռոջեր Ֆեդերերն իր անվան շնորհիվ վաստակել է 37 մլն դոլար։ Աշխարհի նախկին թիվ 1 ռակետի ու «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 16-ակի հաղթողի հետ համագործակցում են այնպիսի ընկերություններ, ինչպիսին են Mercede-ը, Nike-ը, Rolex-ը, Wilson-ը, Credit Suissem-ը և Moet & Chandom-ը։
Ցուցակում երկրորդ տեղն զբաղեցրել է աշխարհի լավագույն բասկետբոլիստներից մեկը՝ Լեբրոն Ջեյմսը։ Ամերիկացին իր պայմանագրերի շնորհիվ վաստակել է 34 մլն դոլար։