.png)
Մի քանի մեղավորներ կան. Դավիթ Հարությունյանը՝ տպարանի շենքի պայթեցման մասին
Այսօր ԱԺ-ում լրագրողները հետաքրքրվեցին կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Հարությունյանից, թե ով էր մեղավոր տպարանի շենքի պայթեցման համար։
«Մի քանի սխալ է տեղի ունեցել, մի քանի մեղավորներ կային և յուրաքանչյուրը կստանա իր պատիժը», - ասաց նա։
Երեկ վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ հրավիրված աշխատանքային խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել Երևանի Հանրապետության փողոցի թիվ 65 շենքի Բ մասնաճյուղում (նախկին Առաջին տպարան) իրականացված պայթեցման աշխատանքների հետ կապված հարցին:
Վարչապետը հանձնարարել է բացթողումներ թույլ տված պատասխանատուների նկատմամբ կիրառել առավելագույն խիստ պատիժ: