10/11/2016 11:34
Ստրիպտիզ-ակումբները Երևանի բազմաբնակարան շենքերին հարող տարածքներից կտեղափոխվեն այլ վայրեր. Տեսանյութ
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը տնտեսական զարգացման և ներդրոււմների, տարածքային կառավարման և զարգացման ու քաղաքաշինության կոմիտեի ղեկավարներին հանձնարարեց համայնքների ղեկավարների հետ քննարկել բազմաբնակարան շենքերին հարող տարածքներում տեղակայված գիշերային ակումբները այլ վայրեր տեղափոխելու հարցը:
«Անհրաժեշտ է նախատեսել այդ փոփոխությունները կյանքի կոչելու համար ողջամիտ ժամկետներ ու պայմաններ, որպեսզի տնտեսվարողները կարողանան ժամանակ ունենալ իրենց գործունեությունը վերակազմակերպելու համար», - նշեց Կ. Կարապետյանը:
Նա շեշտեց՝ խոսքը վերաբերվում է ստրիպտիզ ու դրա նման զվարճանքի ակումբերին:
«Որովհետև շատ բողոքներ կան, այդ իսկ պատճառով, կարծում եմ, որ մենք պետք է արձագանքենք», - ասաց Կարեն Կարապետյանը: