Ընդդիմադիր դաշտը խնդիրներ ունի, լիդերները շատ մեծ նարցիսներ են, ամեն մեկն իրեն երևակայում է Նապոլեոն Բոնապարտ. Գագիկ Համբարյան

16/11/2016 14:25

Ընդդիմադիր դաշտը խնդիրներ ունի, լիդերները շատ մեծ նարցիսներ են, ամեն մեկն իրեն երևակայում է Նապոլեոն Բոնապարտ. Գագիկ Համբարյան


Քաղաքագետ Գագիկ Համբարյանի կարծիքով, հայաստանյան ընդդիմադիր դաշտը խնդիրներ ունի, լիդերները շատ մեծ նարցիսներ են, ամեն մեկն իրեն երևակայում է Նապոլեոն Բոնապարտ, և սպասում է, թե որ քաղաքական ուժն է գալու իր հետ միավորվելու: Aysor.am-ի հետ զրույցում անդրադառնալով 2017 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ տարբեր քաղաքական ուժերի կողմից համախմբման, դաշինքներ ստեղծելու կոչերին, այդպիսի տեսակետ հայտնեց Գագիկ Համբարյանը:

- Պարոն Համբարյան, «Քաղաքացիական պայմանագիրն» իր արտահերթ համագումարում համախմբման կոչ արեց քաղաքական ուժերին՝ 2017-ի ընտրություններում հաղթանակ ունենալու համար: Ըստ Ձեզ, կլինե՞ն միավորումներ և կունենա՞ն հաջողություններ:

- Պետք է անպայման վերլուծենք, թե ինչպիսի արդյունքներ ունեցան մեր կուսակցությունները ՏԻՄ ընտրություններում, և կտեսնենք շատ վատ արդյունք նրանց համար: Այդ կուսակցությունները պարտություն կրեցին, թեկուզ նույն «Քաղաքացիական պայմանագիրը», «Հայ ազգային կոնգրեսը», հենց սրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ Նիկոլ Փաշինյանն ավելի զուսպ դիրքերից է հանդես գալիս, հայտարարում է, որ իրենք պատրաստ են դաշինքներ ձևավորել, նույնիսկ անվանումը փոխել, այսինքն, նրանք շատ լավ հասկացան, որ սեփական ռեսուրսներով որևիցե բանի հասնել ի վիճակի չեն: Հենց սրանով է պայմանավորված, որ մեր ընդդիմադիրները քիչ թե շատ ավելի զուսպ դիրքերից են հանդես գալիս, անիրականանալի և ֆանտաստիկ պահանջներ չեն ներկայացնում ընդդիմադիր դաշտի այլ կուսակցություններին, և սա նորմալ եմ գնահատում:

Ինչ վերաբերում է նոր դաշինքների ձևավորմանը, սրան էլ եմ նորմալ վերաբերվում, քաղաքական նորմալ պրոցես է: Մինչև հունվարի վերջ կտեսնենք բազմաթիվ փոփոխություններ, վերադասավորումներ, նոր կուսակցությունների առաջ գալ, հին կուսակցությունների՝ պատմության գիրկն անցնել: Քաղաքական դաշտն առողջ օրգանիզմ է, շատ նորմալ եմ գնահատում, որ տեղի են ունենում այսպիսի վերադասավորումներ, վերաբաշխումներ: Այսինքն, անպիտան, հին, կիրառությունից դուրս կուսակցությունները պետք է պատմության գիրկն անցնեն, իսկ ովքեր ի վիճակի են նոր ուժով ու եռանդով հանդես գալ, կփորձեն իրենց դիրքն ամրապնդել քաղաքական դաշտում:

- Համապետական ընտրություններից առաջ միշտ էլ դաշինքներ լինում են, սակայն խորհրդարան հասնելուց հետո սկսում են պառակտումները: Չե՞ք կարծում, որ համախմբումները, եթե այդպիսիք լինեն, դարձյալ կարճ կյանք են ունենալու:

 - Քաղաքական դաշտում ամեն ինչ էլ ժամանակավոր է: Արդեն երկրորդ անգամ տեսնում ենք, թե ինչպես սոցիալիստամետ ՀՅԴ-ն կոալիցիա է կազմում աջակողմյան հայացքներ ունեցող հանրապետականի հետ, և կարծում եմ, որ դա նորմալ է: Ինչ վերաբերում է դաշինքների փլուզումանը, ապա դա էլ եմ նորմալ համարում, որովհետև ստեղծվող յուրաքանչյուր բան էլ ունենում է իր վերջը: Այդ դաշինքները եթե չեն ծառայում իրենց նպատակին, ապա շատ արագ են փլուզվում, նպատակին ծառայելու դեպքում վերջում դարձյալ փլուզվում են:

- Կա՞ որևէ քաղաքական ուժ, որին Դուք համարում եք ռեալ ընդդիմություն, որը 2017 թվականին կարող է հակազդել Հանրապետական կուսակցությանը:

- Ռեալ ուժ ունենալու համար ոչ միայն պետք է ընդդիմադիր հայացքներով հանդես գալ, այլ կա շատ կարևոր մի հանգամանք, որը չունեն մեր ընդդիմադիր ուժերը: Դա կոնկրետ ֆինանսական ռեսուրսն է: Ընդդիմադիր կուսակցությունների մոտ ֆինանսական ռեսուրսների բացակայությունը շատ մեծ խնդիրներ է առաջացնում իրենց համար: Երկու տարի առաջ, երբ կազմաքանդվեց Գագիկ Ծառուկյանի ղեկավարած «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, այդ ընդդիմադիր դաշտը, որ մոտ 6 ամիս զբաղեցրել էր ԲՀԿ-ն, շատ արագ վակուումի մեջ հայտնվեց: Ընդդիմության դաշտից ոչ մի կուսակցության չհաջողվեց այդ վակուումը լրացնել: Սա է խնդիրը: Ինչ վերաբերում է ռեալ ուժին, որը կարող է մեծ խնդիրներ ստեղծել իշխանությունների համար, այս պահին չեմ տեսնում, հատկապես նոր «Ընտրական օրենսգրքի» ընդունումից հետո, երբ ռեյտինգային ցուցակներն են ի հայտ գալու, և իշխանությունները վերարտադրվելու համար մարզերի էլիտային պարտադրելու են մտնել ՀՀԿ և ցույց տալ իրենց ներուժը:

- Մի քանի օր առաջ «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանը քաղաքական ուժերին համախմբան կոչ անելով, հայտարարեց, թե «ովքեր կխուսափեն դաշինքներից, իրենց երեսը ցույց կտան, թե ինչ նպատակների են ծառայում»: Փաստորեն, ի սկզբանե տարանջատում կա՝ եթե մեզ հետ չեք, մեր դե՞մ եք: Արդյո՞ք ընդդիմությունը կազմակերպվելու խնդիրներ չունի:

- Այո, մեր ընդդիմադիր դաշտը խնդիրներ ունի, լիդերները շատ մեծ նարցիսներ են, ամեն մեկն իրեն երևակայում է Նապոլեոն Բոնապարտ և այնպիսի տպավորություն է, որ ամեն մեկն իր տեղում սպասում է, թե ով է գնալու և իր հետ միավորվելու: Պետք է նշեմ, որ մեկ-երկու դաշինքն էլ է շատ սխալ, այդ դեպքում ընդդիմությունը ձայների կորուստ կունենա, երկու-երեք դաշինքով հանդես գալը նորմալ, իսկ լրիվ պառակտված հանդես գալը կբերի նրան, ինչ տեղի ունեցավ ՏԻՄ ընտրությունների ժամանակ:

- Թեկուզ կանխատեսումների մակարդակով, նշմարո՞ւմ եք, թե ինչ դաշինքներ կձևավորվեն:

- Մոտավորապես կարող եմ եզրակացնել, թեև եզրակացություններ անելու համար մի փոքր վաղ է: Ավելի ճիշտ կլինի այս մասին իմ եզրակացությունները տարեվերջին հայտնեմ, որովհետև այդ ժամանակ արդեն «կարկասները» կերևան: Այդ ժամանակ նաև կիմանանք, թե ովքեր են դուրս գալու քաղաքական դաշտից, ովքեր են հետ վերադառնալու քաղաքականություն, եթե, իհարկե, լինեն այդպիսիք:

- Հայ ազգային կոնգրեսի միավորումն ինչ-որ ուժի հետ հնարավոր համարո՞ւմ եք:

- Այս պարագայում՝ ոչ, որովհետև այն Հայ ազգային կոնգրեսը, որին մենք գիտենք որպես քաղաքացիներ, բոլորովին էլ այն չէ, խոսքս, մասնավորապես, «Հայ ազգային կոնգրես» խմբակցության մասին է: «Քաղաքացիական պայմանագիրն» էլ, «ժառանգությունն» էլ բավական թույլ են այս պահին, «Ժառանգությունը» գրեթե բացակայում է թե որպես կուսակցություն, թե որպես խմբակցություն: Ասել, թե իրենք ում կմիավորվեն, չեմ կարող, բայց որ իրենց միավորումն անհրաժեշտություն է հենց իրենց համար, դա փաստ է:

 

Հեղինակ՝ Սյուզի Մելքոնյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 19:03 Վարչապետի իմ թեկնածուն Բագրատ Սրբազանն է. Գառնիկ Դանիելյան Այսօր, 18:48 Փաշինյանը Դանիայի խորհրդարանի խոսնակի հետ «Խաղաղության խաչմերուկն» է քննարկել Այսօր, 18:33 Սանկտ-Պետերբուրգում խուզարկություններ են իրականացվել միգրանտների բնակության վայրերում. 60 հոգու են ձերբակալել Այսօր, 18:18 Եթե մեր հանրության հարյուր հազարավոր անդամներ հավատում են այդ շարժմանը՝ պիտի ողջունել․ Ռադիկ Մարտիրոսյան Այսօր, 18:01 Զելենսկին զուտ ավատար է, երկիրն այլ տեղից է կառավարվում․ Ուկրաինացի քաղաքական գործիչ Այսօր, 17:45 Մենք հավատում ենք ժողովրդավարությանը, ապրում ենք ժողովրդավարության մեջ․ Փաշինյան Այսօր, 17:34 «Մեր ներկայությունը Հայաստանում պահպանվում է՝ ի դեմս սահմանապահների»․ Բորտնիկով Այսօր, 17:19 Եվրոպան խստացնում է միգրացիոն քաղաքականությունն ու օրենսդրությունը․ ԵՄ խորհուրդը հաստատել է պակտը Այսօր, 17:05 Խաղաղ անհնազանդության ակցիայի մասնակիցը, կարմիրբերետավորների կողմից անհամաչափ ուժի կիրառման հետևանքով, ստացել է ոտքի կոտրվածք Այսօր, 16:52 Վարդան Մինասյանն ու նրա օգնականը չեն վերցրել իրենց մեդալները՝ ՀՖՖ ղեկավարության հետ տարաձայնության պատճառով Այսօր, 16:38 Վրաստանի խորհրդարանն ամբողջությամբ ընդունեց «օտարերկրյա գործակալների մասին» աղմկահարույց օրենքը Այսօր, 16:34 Նաիրա Հովսեփյանի՝ ԲԴԽ-ից հեռանալուց հետո կառույցը կքննի նրան պատասխանատվության ենթարկելու հարցը․ ՀՀ ԱՆ-ն միջնորդություն է ներկայացրել Այսօր, 16:29 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումն օրը կամփոփի Երևանի Սուրբ Աննա եկեղեցում Այսօր, 16:24 Տավուշի ոստիկանները վնասազերծել են բնակարանային գողերի, որոնք թալանել էին անգամ զոհված ազգային հերոսի տունը Այսօր, 16:09 Հաջորդ տարեվերջին արդեն Հիսուսի արձանի բացումը կլինի. Ծառուկյան Այսօր, 16:04 Ժամանակն է Ադրբեջանի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել այն․ ՀՀ վարչապետ Այսօր, 15:52 ՊՆ վարչական համալիրում ծավալվել են կառավարման կետեր, ընթանում են մարտավարամասնագիտական պարապմունքներ Այսօր, 15:46 Փաշինյանը երազում է, որ ՀՀ-ն այս տարի ԵՄ անդա՞մ դառնա Այսօր, 15:40 Երրորդ անգամ կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքը Այսօր, 15:25 Էդվարդ Ասրյանը բացառապես ՀՀ քաղաքացի է, իսկ նրա կինը՝ ազգությամբ ռուս, ուստի երեխաները ծննդյան բերումով երկքաղաքացի են. ՊՆ Այսօր, 15:22 Աղանդավորական կազմակերպությունները, սորոսական ՀԿ-ները չպետք է հարկվեն, Առաքելական եկեղեցին պետք է հարկվի՞. հանրությանը եկեղեցու դեմ տրամադրելու իշխանական թեզի հետ գործ ունենք Այսօր, 15:02 Բացարկ ենք հայտնել մի դատավորի, որը քավոր-սանիկական հարաբերություն ունի Քյարամյանի հետ. Մելիքյան Այսօր, 14:58 Սյունիքի բարձրադիր գոտիներում և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է Այսօր, 14:53 Բաքվի դատարանը 5 ամսով երկարաձգել է Արկադի Ղուկասյանի ապօրինի կալանքի ժամկետը Այսօր, 14:48 Մեր երկրի վրա 6 տարի առաջ դրված սատանեական խաղադրույքի դեմ կարելի է պայքարել նաև խաչով, բայց միայն խաչակնքվելը քիչ է. Աշոտյան (Տեսանյութ) Այսօր, 14:37 Նիկոլ Փաշինյանն ու Անդերս Ֆոգ Ռասմուսենը քննարկել են Հարավային Կովկասում անվտանգությանն ու կայունությանը վերաբերող հարցեր Այսօր, 14:35 Խնդիրը հղի է հերթական սարքոցիով, եթե հայտարարագիրը ժամանակին չլրացնեմ, հնարավոր է՝ քրեական հետապնդումներ սարքվեն. Աշոտյանը՝ դատավորին Այսօր, 14:19 Ալեն Սիմոնյանը կհանդիպի Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ Այսօր, 14:13 Արարատ Միրզոյանի հետ Ալմաթիում բանակցությունները խաղաղության գործընթացի կարևոր մաս են. Ջեյհուն Բայրամով Այսօր, 14:07 Լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը՝ մայիսի 13-ին ԶԼՄ-ների ներկայացուցիչների հանդեպ կիրառված բռնությունների առնչությամբ Այսօր, 14:02 «Սուտ, վախ ու փոքրություն». ԱԺ ընդդիմադիր պատգամավորին չեն հրավիրել ԵԱՀԿ նախագահի հետ հանդիպմանը Այսօր, 13:53 Բերման է ենթարկվել 63 քաղաքացի՝ ժամը 13:30-ի դրությամբ Այսօր, 13:49 Սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է՝ նաև կարկուտ Այսօր, 13:40 «Թանգարաններ, կրթություն և հետազոտություն». 118 թանգարաններ նշում են Թանգարանների միջազգային օրն ու «Թանգարանների գիշեր» միջոցառումը Այսօր, 13:33 ԵՊՀ-ում մեկնարկել է կրթական դասադուլի առաջին դասախոսությունը Այսօր, 13:30 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանն աջակցող ավտոերթը Վանաձորում մեկնարկել է Այսօր, 13:22 Նիկոլ Փաշինյանն ու Դանիայի վարչապետը մտքեր են փոխանակել Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության շուրջ (Տեսանյութ) Այսօր, 13:20 Աուդիտը «Քաղաքացիական պայմանագրում» ֆինանսական խոշոր խախտումներ է հայտնաբերել. «Սիվիլնեթ» Այսօր, 13:19 «Հաղթանակ» կուսակցությունն իր աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը Այսօր, 13:18 LIVE. Արմեն Աշոտյանի գործով դատական նիստը Այսօր, 13:07 Լրագրողին առերևույթ վրաերթի ենթարկելու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել Այսօր, 13:02 Բագրատ Սրբազանը պատասխանել է հարցին՝ կհրաժարվի՞ արդյոք Կանադայի քաղաքացիությունից (Տեսանյութ) Այսօր, 12:58 Ոստիկանության առաջնային թիրախ են հռչակվել լրատվամիջոցները․ Աբրահամյան Այսօր, 12:47 Բագրատ Սրբազանը՝ ուսանողակենտրոնության մասին Այսօր, 12:28 Պուտինը Պատրուշևին նշանակել է իր օգնական Այսօր, 12:25 Ֆրանսիական քոլեջում դռները փակել են և թույլ չեն տալիս ուսանողներին միանալ դասադուլին Այսօր, 12:23 Ոստիկանական մեքենայի հարվածից տուժած լրագրող Նարե Գևորգյանը մի շարք հետազոտություններ անցնելուց հետո, դուրս է գրվել հիվանդանոցից Այսօր, 12:19 «Լրագրողների ոտքերը չեն ցավում, ցավում են նրանց սրտերը». Բագրատ Սրբազանը Ժուռնալիստների միությունում է (Տեսանյութ) Այսօր, 12:15 Խրախուսում ենք ՀՀ-ին և Ադրբեջանին շարունակել խաղաղ բանակցությունները՝ ի շահ ժողովուրդների. ԵԱՀԿ գործող նախագահ Այսօր, 12:03 «Տղե՛րք, ձեզնից ոչ ոք չի վախենում, հանդարտվե՛ք». Սրբազանը՝ կարմիրբերետավորներին (Տեսանյութ) Այսօր, 11:58 Մենք պարտվել ենք արդեն, բայց հաղթանակ ունենք. Դավիթ Ամալյան Այսօր, 11:55 Կենդանաբանական այգին համալրվել է Կարմիր գրքում գրանցված սպիտակագլուխ անգղի ձագերով Այսօր, 11:49 Մասիսում մահակներով հարվածել են «Chevrolet Volt»-ի ուղևորներին, հնչել են կրակոցներ, կան վնասված ավտոմեքենաներ Այսօր, 11:42 Ազատությունից զրկված մարդն ունի պարտադիր իրավունքներ. Արման Թաթոյանի իրավական պարզաբանումը Այսօր, 11:38 Հայաստանի և Արցախի երիտասարդների կապը պետք է է´լ ավելի ամրապնդել ու զարգացնել. Գագիկ Ծառուկյան Այսօր, 11:31 Շարժումը չեմ լքել, այստեղ եմ. չի կարող դրսից ինչ-որ մեկը միջամտի, որպեսզի մեր «տան» հարցը լուծենք, սրանից ավելի վիրավորական բան չկա․ Սուրեն Պետրոսյան (Տեսանյութ) Այսօր, 11:20 Ալիևն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի գլխավորած պատվիրակությանը Այսօր, 11:16 Միանում եմ դասադուլին և գործադուլին, այսօր մեր դասը չի կայանա․ Շարմազանով Այսօր, 11:06 Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ կունենա հանրահայտ ջութակահար Նոա Բենդիքսը Այսօր, 10:59 Հայաստանի ԶՈՒ-ն ռազմավարական զորավարժություն է սկսել Այսօր, 10:57 Թասիբի էլեմենտներ մնացել են. Համբիկ Սասունյանին բաժին չտարան, բայց հարվածել են դեմքին․ Մելիքյան Այսօր, 10:53 ԵՊՀ-ն ուսանողակենտրոն կառույց է ու այնտեղ յուրաքանչյուր ուսանողի իրավունքը պաշտպանված է. Պրոռեկտոր Այսօր, 10:49 Սահմանային հարցերը պետք է լուծվեն, որպեսզի Ադրբեջանի կողմից ՀՀ-ի դեմ հարձակվելու պատրվակ չդառնան. Մյուլեր Այսօր, 10:46 ՀՀ-ի տնտեսության առանցքում պետք է լինի բարձր տեխնոլոգիաների զարգացման տեսլականը. ԲՏԱ նախարար Այսօր, 10:41 Ինչպե՞ս են տուն գնում, ինչպե՞ս են մի պատառ հաց ուտում. Բագրատ Սրբազանը՝ շարժումը խոչընդոտողների մասին Այսօր, 10:36 Քաղաքացիները վաղ առավոտից փակել են Աբովյան, Մոսկովյան, Երվանդ Քոչար, Տերյան փողոցները, նաև Սայաթ-Նովա պողոտան Այսօր, 10:32 Հայանիստում, Կապանում, Երևանում մայիսի 16-ին և 17-ին գազամատակարարման դադարեցումներ կլինեն Այսօր, 10:31 2-ամյա տղան բարձրացել է ննջասենյակի պատուհանագոգին, հենվել պատուհանի փակված ցանցին և ընկել դուրս Այսօր, 10:23 Ոստիկանական մեքենան հարվածել է Mediahub.am-ի լրագրողին, նա տեղափոխվել է հիվանդանոց Այսօր, 10:21 Քաղաքացին ընկել է Թումանյան փողոցում գտնվող չշահագործվող շինության նկուղը․ նա հոսպիտալացվել է Այսօր, 10:18 Մտահոգ քաղաքացիները պետք է միանան այս շարժմանը. Բագրատ Սրբազան Այսօր, 10:17 «Ժողովուրդ». Դատավոր Աննա Դանիբեկյանի դեմ հարուցված կարգապահական վարույթը ուղարկվել է ԲԴԽ Այսօր, 10:14 Ժամը 10։00-ի դրությամբ Երևանի փողոցներից բերման է ենթարկվել 38 քաղաքացի Այսօր, 10:08 «Հրապարակ». Երկրում տիրող անհանգիստ իրավիճակը ՔՊ-ականներին հետ չի պահում վոյաժներից Այսօր, 10:07 «Փաստ». Հիմա ի՞նչ «գետերի» հրահանգ է տվել Նիկոլ Փաշինյանն իր ընկերոջը՝ ՆԳ նախարարին Այսօր, 10:02 Իշխանությունները հազարավոր դոլարներ են ծախսում Բագրատ Սրբազանի մասին կեղծ լուրեր տարածելու համար. Civilnet-ի բացահայտումը Այսօր, 09:57 «Ժողովուրդ». Գրական ակումբում ծավալած գործունեությունը անհամատեղելի պաշտոն է պատգամավորական մանդատ ունեցող Թագուհի Ղազարյանի համար Այսօր, 09:55 «Հրապարակ». Արմավիրի մարզում Փաշինյանը Բագրատ սրբազանի սկսած շարժման սթրեսից էր դուրս գալիս Այսօր, 09:54 «Փաստ». Սահմանազատման հետ կապված՝ «ՀայաՔվե» նախաձեռնությունը հանցագործության մասին հաղորդում կներկայացնի դատախազություն Այսօր, 09:50 «Ժողովուրդ». «Փյունիկ» ֆուտբոլային ակումբից հետո ՀՖՖ «սև ցուցակում» կհայտնվի նաև «Արարատ-Արմենիան» Այսօր, 09:49 «Հրապարակ». ՔՊ ադմինները ջնջել են ՖԲ-ի և տելեգրամյան «չաթերի» խոսակցությունները Այսօր, 09:47 «Փաստ». Փաշինյանի պատգամավորների մեծ մասի շրջանում լուրջ տագնապ ու ներքին խռովք կա. նրանք հիմա երեք «քարի» արանքում են Այսօր, 09:44 «Ժողովուրդ». Երևանի քաղաքապետարանում չեն տիրապետում իրավիճակին և պաշտոնական նշանակումների ժամանակագրությանը Այսօր, 09:41 «Հրապարակ». Փաշինյանը Մոսկվայում ոչ թե ինքնիշխանություն ու անկախություն է դրսևորել, այլ կատարել է Ալիևի հերթական պահանջը Այսօր, 09:34 Կարմիրբերետավորներն ակցիայի մասնակիցներին բերման են ենթարկում 13/05/2024 22:44 Խաղաղ անհնազանդության ակցիաները մեկնարկելու են առավոտյան ժամը 08:00-ից 13/05/2024 22:30 Ստոլտենբերգը նշել է՝ որ դեպքում Ուկրաինան վերականգնելն անիմաստ կլինի 13/05/2024 22:14 Հակաֆոսֆոլիպիդային համախտանիշ. Ինչպես է արտահայտվում 13/05/2024 22:00 Պուտինը Անվտանգության խորհրդի անդամներին հանձնարարել է ավելի մեծ ուշադրություն հատկացնել ԱՊՀ երկրների հետ հարաբերություններին 13/05/2024 21:39 Տիրոջ կամոք՝ Ճշմարտությունը հաղթելու է․ Ինչ ճանապարհով ուզում է լինի, հաղթելու է․ Բագրատ Սրբազան 13/05/2024 21:25 «Վախենում եք կորցնե՞լ պաշտոնը․ Փոխանակ հնարավորություն տաք, որ ուսանողներն արժեքների հետևից գնան, ամենավատ օրինակն եք դառնում նրանց համար»․ Բագրատ Սրբազանը՝ Բրյուսովի անվան համալսարանի ռեկտորին 13/05/2024 21:08 «Թե՛ ռեկտորին, թե՛ պրոռեկտորին զգուշացնում եմ՝ սահմանները մի՛ անցեք»․ Բագրատ Սրբազանը վաղը կայցելի ԵՊՀ 13/05/2024 20:54 Պայքարի մեկ օրը՝ փաստերով ու թվերով 13/05/2024 20:35 «ՀայաՔվե»-ն հանցագործության մասին հաղորդում է ներկայացնելու՝ Մհեր Գրիգորյանի գլխավորած սահմանագծման հանձնաժողովի կողմից սեփական իրավասությունների վերազանցման վերաբերյալ 13/05/2024 20:22 Եթե ամեն մարդ իրեն տված շնորհները ճիշտ նպատակին ծառայեցնի, կյանքը դրախտային կլինի․ Բագրատ Սրբազան 13/05/2024 19:55 Վաղը դասադուլին են միանալու և ուսանողների հետ հանդիպելու իրանագետ Վարդան Ոսկանյանը և թյուրքագետ Վարուժան Գեղամյանը 13/05/2024 19:32 Սահմանվել է դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննությունների ժամանակացույցը 13/05/2024 19:14 «ՄԻԵԴ-ը մի կառույց է, որը նաև ռեսուրս է ՀՀ կառավարության բարեփոխումների իրականացման համար»․ Փաշինյան 13/05/2024 18:58 Սրբազան պայքարի՝ տասնյակ հազարավոր մարդկանցով լեցուն հրապարակը կոտրել է կարծրատիպեր․ Վարդան Ոսկանյան 13/05/2024 18:47 Շոյգուն՝ Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար

Տվյալ բաժնի վերջին նյութերը