30/11/2016 13:12
Մերկելը դեմ է արտահայտվել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցություններ սկսելուն
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ դեմ է Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության շուրջ այդ երկրի հետ նոր բանակցություններ սկսելուն: Ինչպես հայտնում է РИА Новости-ն, հղում անելով Bild-ին, այս մասին նա հայտարարել է ելույթ ունենալով իր Քրիստոնեադեմոկրատական միություն կուսակցության անդամների առջև:
Դա նշանակում է, որ քննարկումները, փաստորեն, ավարտված են:
Եվրախորհրդարանը նոյեմբերի 24-ին Ստրասբուրգում կայացած լիագումար նստաշրջանում հավանություն է տվել այն բանաձևին, որը կոչ է անում կասեցնել Թուրքիայի հետ բանակցությունները, ինչը խիստ հակազդեցություն է առաջացրել Անկարայում: Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի խոսքով՝ փաստաթուղթն իր երկրի համար իրավական ոչ մի ուժ չունի: