01/12/2016 13:11
Գեղամ Գևորգյանը նշանակվել է «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատար
Վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ, Գեղամ Գևորգյանը նշանակվել է Հայաստանի գյուղատնտեսության նախարարության «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատար:
Ըստ որոշման, Գ.Գևորգյանը տնօրենի պաշտոնակատար է նշանակվել մինչև սահմանված կարգով տնօրենի պաշտոնի համար մրցույթի անցկացման արդյունքում հաղթող ճանաչված մասնակցին նշված պաշտոնում նշանակելը: