01/12/2016 14:33
Էդվարդ Նալբանդյանը չի բացառում, որ Համբուրգում կհանդիպի Էլմար Մամեդյարովին
ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում, որ դեկտեմբերի 8-9-ին Համբուրգում կհանդիպի Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովին, այս մասին նա ասաց «Ազատության» ռ/կ եթերում.
«Չեմ բացառում, բայց դեռ այդպիսի բան պայմանավորված չէ, դեռ հաստատված չէ»,- ասաց Էդվարդ Նալբանդյանը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Համբուրգում դեկտեմբերի 8-9-ը կկայանա ԵԱՀԿ անդամ երկրների արտաքին գործերի նախարարների Խորհրդի (ԱԳՆԽ) հերթական նիստը: