01/12/2016 16:50
Պուտինը հայտարարել է ԱՄՆ-ի հետ հարաբերությունների նորմալացման պատրաստակամության մասին
Ռուսաստանը պատրաստ է իրավահավասարության հիմունքի վրա համագործակցել ամերիկյան նոր վարչակազմի հետ, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Դաշնության ժողովին հղած ուղերձի ընթացքում, փոխանցում է «Интерфакс»-ը:
«Մենք պատրաստ ենք համագործակցել նաև ամերիկյան նոր վարչակազմի հետ: Կարևոր է նորմալացնել և սկսել զարգացնել երկկողմ հարաբերությունները իրավահավասարության և փոխշահավետության հիման վրա», - ասել է Պուտինը:
Նա նշել է, որ գլոբալ և տարածաշրջանային խնդիրների լուծման գործում Ռուսաստանի և ԱՄՆ-ի փոխգործակցությունը համապատասխանում է ամբողջ աշխարհի շահերին:
«Կցանկանայի ընդգծել, որ ռազմավարական հավասարությունը խախտելու փորձերը խիստ վտանգավոր են և կարող են բերել գլոբալ աղետի: Այդ մասին ոչ մի վայրկյան չի կարելի մոռանալ»,- նշել է Պուտինը: