01/12/2016 14:39
Ուշակով. Էրդողանը Պուտինին բացատրել է Սիրիայի մասին հայտարարությունը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և նրա թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննարկել են Սիրիայի հարցով Անկարայի հայտարարությունը, հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, փոխանցում է РИА Новости-ն:
«Կարող եմ միայն ասել, որ երեկ մեր նախագահը և Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել և այդ թեման քննարկվել է»,-ասել է Ուշակովը։
«Այո, նա համապատասխան մեկնաբանություն է տվել»,-ասել է նա ՝ միևնույն ժամանակ նշելով, որ չի կարող ասել՝ արդյոք այդ բացատրությունը բավարարել է Ռուսաստանին, թե ոչ։